ԵԽ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է թուրք պրոֆեսորների ձերբակալությամբ

ԵԽ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է թուրք պրոֆեսորների ձերբակալությամբ

17:47 | 16.11.2018 | Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբերն Յագլանդը անհանգստացած է Թուրքիայում գիտնականների խմբի ձերբակալությամբ: «Ինձ շատ է անհանգստացնում գիտնականների խմբի ձերբակալությունը, ներառյալ Հաքան Ալթինայի, մենք հնարավորինս շուտ դա կքննարկենք թուրքական կառավարության հետ», - նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր,թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, այդ թվում մի քանի պրոֆեսորների՝ հայտնի իրավապաշտպան եւ գործարար Օսման Քավալայի գործի քննության շրջանակներում, հաղորդում է  Haberturk-ը:  Քավալան կալանավորվել էր անցյալ տարվա հոկտեմբերին 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով:

Նշենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի քննության պատրվակով կալանավորվել է մոտ 80 հազար մարդ: Ավելի քան 150 հազար քաղաքացիական ծառայողներ, ներառյալ ուսուցիչներ եւ մանկավարժներ ազատվել են իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապերի կասկածանքի պատճառով, որին իշխանությունները մեղադրում են հեղաշրջման կազմակերպման մեջ:

Նշենք, որ Օսման Քավալան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների հայտնի  պաշտպան է: Ստամբուլի տպարանում, որը պատկանում էր իրեն, մասնավորապես, հրատարակվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրա «Ջեզաիր» ռեստորանում քննարկումներ են կազմակերպվել Հայոց ցեղասպանության մասին եւ սգո միջոցառումներ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси