Պենտագոնը Կոնգրեսին Թուրքիային հարյուր F-35 կործանիչների վաճառքի մասին զեկույց է ներկայացրել

Պենտագոնը Կոնգրեսին Թուրքիային հարյուր F-35 կործանիչների վաճառքի մասին զեկույց է ներկայացրել

17:17 | 16.11.2018 | Հասարակություն

Պենտագոնը Կոնգրեսին Թուրքիային հարյուր F-35 կործանիչների վաճառքի մասին զեկույց է ներկայացրել՝ գործարքի կնքման համար գլխավոր խոչընդոտը վերացնելով, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով զեկույցին ծանոթ հինգ մարդու:

Ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման Թուրքիայի որոշումը Արեւմուտքի մտահոգությունն է առաջացրել, քանի որ Մոսկվան կարող է տվյալներ ստանալ ամերիկյան ամենաառաջադեմ ռազմական օդանավի խոցելիության մասին:

Պենտագոնի ներկայացուցիչ Էլեն Լորդը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ C-400 զենիթահրթիռային համալիրների գնման մասին Թուրքիայի ծրագրերը չափազանց խնդրահարույց են եւ ԱՄՆ-ի շատ պաշտոնական անձինք այդ հարցը քննարկել են Անկարայի հետ, բայց ոչ մի նշան չկա, որ Թուրքիան կփոխի իր որոշումը:

Նշենք, որ որոշ ամերիկյան օրենսդիրներ կոչ են արել արգելել Թուրքիային կործանիչներ վաճառել, եթե նա գնի C-400 համալիրները: Բացի այդ ԱՄՆ-ն այդ դեպքում չի բացառում պատժամիջոցների կիրառումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси