«Այս 6 ամսում մենք տեսանք ամեն ինչ՝ աղանդավորության, «գոմիկության» քարոզ, վեհարանի գրավման փորձ, վեհափառի նկատմամբ ոտնձգություն». Շարմազանով

«Այս 6 ամսում մենք տեսանք ամեն ինչ՝ աղանդավորության, «գոմիկության» քարոզ, վեհարանի գրավման փորձ, վեհափառի նկատմամբ ոտնձգություն». Շարմազանով

16:04 | 16.11.2018 | Քաղաքականություն

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրել նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից մինչև գահակալության ավարտը, վերկուսակցական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նախագծի համահեղինակն է:

«Հանրապետական կուսակցության իշխանության օրոք սեռական փոքրամասնություններն ու աղանդավորները չէին վխտում, առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացվում, վեհարանի գրավման փորձ չէին կատարում, կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Իսկ այս 6 ամսում մենք տեսանք ամեն ինչ՝ աղանդավորության, «գոմիկության» քարոզ, վեհարանի գրավման փորձ, վեհափառի նկատմամբ ոտնձգություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ կա Սահմանադրություն, և ըստ դրա՝ ՀՀ-ում Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ իրավունքներ, և իրենք տեսնում են այդ վտանգներն ու փորձում են դրան տալ ուղիղ օրենսդրական լուծումներ, ինչն իրենց իրավունքն է:

«Չի կարելի ոչ մեկի էժան ելույթները, որոնք տեղի ունեցան իմ դահլիճից դուրս գալուց հետո… այդ մարդիկ ազատ են քվեարկելու: Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չի: Մեկ ասում են՝ էական են, հետո ասում են պոպուլիստական, քաղաքական: Պետք չի կուսակցականացնել, սա վերկուսակցական հարց էր: Վեհափառը Աստծուց է: Մենք որպես առաքելական եկեղեցու հոտի հետևորդներ պետք է պաշտպանենք»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Հարցին՝ ինչի՞ց է վախենում Վեհափառը, նա պատասխանեց, որ չի վախենում, աղանդավորականներ ու տարբեր գրանտակերներ, ովքեր փորձել են քանդել հայ ազգային արժեքային համակարգը, որոշ դեպքերում հասնում են իրենց նպատակին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси