Մոխրացած բնակավայրեր. Կալիֆոռնիայում ամենամահաբեր անտառային հրդեհների հետևանքները՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Մոխրացած բնակավայրեր. Կալիֆոռնիայում ամենամահաբեր անտառային հրդեհների հետևանքները՝ թռչնի թռիչքի բարձրությունից

15:38 | 16.11.2018 | Հասարակություն

Անօդաչու թռչող սարքի միջոցով տեսանկարահանվել են ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենամահաբեր ու ծախսատար անտառային հրդեհների հետևանքները, գրում է dailymail.co.uk-ը՝ ներկայացնելով տեսանյութը:

Տեսանյութում երևում են մոխրի վերածված և «ուրվական» դարձած բնակավայրեր, որոնց բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները՝ տեղափոխվելով անվտանգ վայրեր:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այս անտառային հրդեհները 66 մարդու կյանք են խլել, մինչդեռ անհետ կորածների թիվը հասել է 631-ի: Մարդկանց մոխրացած մնացորդները հայտնաբերվել են Փերըդայս, Մագալիա և Քանքոու համայնքներում:

Նոյեմբերի 15-ի դրությամբ անհետ կորածները 297-ն էին, սակայն ընդամենը 24 ժամում նրանց թիվը գերազանցել է 600-ը:

Ընդհանուր առմամբ, կրակը «կուլ է տվել» 11.862 շինություն, որից 9.700-ը տուն, 118-ը՝ բազմաբնակարան շենք, 290-ը՝ բիզնես գրասենյակ:

Հաղորդվում է, որ հրդեհի ընդհանուր մակերեսը 219 քառակուսի մղոն է: Հրշեջներին հաջողվել է մարել կրակի 40%-ը: Սակայն օդերևութաբանները կանխատեսում են, որ հանգստյան օրերին քամին կուժեղանա, ինչն էլ կնպաստի կրակի տարածմանը:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси