Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Ազատ ոճային Գևորգ Մխեյանը պարտվել է 1/8-ում

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Ազատ ոճային Գևորգ Մխեյանը պարտվել է 1/8-ում

15:32 | 16.11.2018 | Սպորտ

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած հայ երկու ազատ ոճային ըմբիշներն էլ անհաջող են հանդես եկել:

65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը որակավորման փուլում 11:0 հաշվով զիջել է Իրանի ներկայացուցիչ Մորտեզա Հասանալի Չեկային:

Իրանցի ըմբիշի` եզրափակիչ հասնելու դեպքում, Կարապետյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա:

Իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը, դուրս է եկել ԱԱ-ի 1/8 եզրափակիչ` որակավորման փուլում 8:2 հաշվով հաղթելով իրանցի ըմբիշին:

Սակայն, 1/8 եզրափակչում Մխեյանը 3:6 հաշվով զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռամազոն Իբոդովին: Վերջինիս` եզրափակիչ հասնելու դեպքում հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա:

Նշենք` Գևորգ Մխեյանն այս տարվա հունիսին Ստամբուլում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել:

Հիշեցնենք` ազատ ո-ի երիտասարդական ԱԱ-ում մեր երկիրը կներկայացնեն նաև Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ): 

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները ձեռնունայն են վերադարձել Ռումինիայից` չնվաճելով ոչ մի մեդալ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси