ՄԻՊ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կանցկացնեն

ՄԻՊ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կանցկացնեն

12:52 | 16.11.2018 | Քաղաքականություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կանցկացնեն։

Oմբուդսմեն Արման Թաթոյանը մամուլի ասուլիսին հայտնեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ։ Հաջորդ շաբաթ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խմբի գործունեության մասին հայտարարությամբ հանդես կգա։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում աշխատելու ենք շուրջօրյա»,–ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն է դարձվելու լրագրողների ու դիտորդների իրավունքներին։ Միաժամանակ օմբուդսմենը ընդգծեց ընտրական գործընթացներում կրթական հիմնարկությունների ներգրավվման փորձերի անթույլատրելիությունը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси