«Իրատես». Արագածոտնի մարզպետն իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին

«Իրատես». Արագածոտնի մարզպետն իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին

11:28 | 16.11.2018 | Մամուլ

«Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

«Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչև ընտրությունները կհասցնի բոլորին էլ նույն առաջադրանքը տալ»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:

Նա նաև դժգոհեց Դավիթ Գևորգյանի կեցվածքից, նշելով, թե փորձում է ինքնահաստատվել մարզպետարանի աշխատակիցների հաշվին: Հերթական ժողովներից մեկի ժամանակ վարչության պետերից մեկն ավարտել է իր զեկույցն ու նստել տեղում, ինչը դուր չի եկել պարոն մարզպետին: Բարկացել է. «Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси