Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում

Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում

18:02 | 15.11.2018 | Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահը ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերի թվում նշել է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-III (ՌՀՍ-III) և ՄՓՀՀՊ պայմանագրերի ճակատագիրը, նաև  տարածաշրջանային խնդիրները, փոխանցում է ТАСС-ը:

«Հանգուցային հիմնախնդիրներից մեկն, անշուշտ, ռազմավարական կայունության խնդիրն է», - ասել է նա՝ պատասխանելով ամսվա վերջին Արգենտինայում «քսանյակի» գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման հնարավոր թեմաների վերաբերյալ՝ լրագրողների հարցին:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ կլինի ՌՀՍ-III պայմանագրի հետ, ինչ կլինի ՄՓՀՀՊ-ի շրջանակներում, թե ինչպես այստեղ կզարգանան իրադարձությունները», - պարզաբանել է Պուտինը:

«Կան նաև այլ հարցեր՝ կապված այն բանի հետ, թե ինչպես կզարգանան մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունները», - նշել է Պուտինը:

«Կան հեռանկարային ուղղություններ, որոնց զարգացման հարցում շահագրգռված է ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ մենք», - ընդգծել է նա:

«Դե, վերջապես, «թեժ կետերը»՝ Սիրիան, հյուսիսկորեական միջուկային ծրագիրը, Իրանի հետ հարաբերությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում (ԳՀՀՊ). այս բոլոր հարցերի մեջ ներգրավված է ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը և, անտարակույս, մեզ անհրաժեշտ է բարձր մակարդակի և փորձագիտական մակարդակի երկխոսություն», - հայտարարել է ՌԴ-ի նախագահը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси