«Ֆլորիդայում որոշ մարդիկ 2 անգամ են քվեարկել». Թրամփը խոսել է «կեղծված» ընտրությունների մասին

«Ֆլորիդայում որոշ մարդիկ 2 անգամ են քվեարկել». Թրամփը խոսել է «կեղծված» ընտրությունների մասին

17:17 | 15.11.2018 | Քաղաքականություն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններին՝ հայտարարելով, որ Ֆլորիդա նահանգում որոշ մարդիկ կերպարանափոխվել են ու, ներկայանալով որպես այլ անձ, կրկնակի քվեարկության մասնակցել:

Այնուհանդերձ՝ նախագահն իր խոսքն ապացուցող որևէ փաստ չի ներկայացրել:

Ինչպես նշում է The Guardian-ը, նախագահի խոսքով՝ դա է պատճառը, որ իր կուսակից հանրապետականները չեն հաղթել տվյալ նահանգում:

«Հանրապետականները չեն հաղթել՝ ապօրինի քվեարկողների պատճառով: Քվեարկելու համար հերթ էին կանգնում մարդիկ, որոնք բացարձակապես ընտրելու իրավունք չունեին: Որոշները գնում էին իրենց մեքենաների մոտ, փոխում գլխարկը, վերնաշապիկը, հետո նորից գալիս էին ու նորից ընտրում: Այն, ինչ կատարվել է, իսկապես խայտառակություն էր»,-հայտարարել է Թրամփը:

Ֆլորիդայի հեռացող նահանգապետ Ռիք Սքոթը, որը ևս առաջադրված էր ընտրություններում, հայտարարել է, որ դրանք կեղծվել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջանկյալ ընտրությունները կայացել են նոյեմբերի 6-ին: Ֆլորիդայում ընտրություններին մասնակցել է ավելի քան 8 մլն մարդ: Նահանգում գործող օրենքի համաձայն, եթե թեկնածուների միջև ձայների տարբերությունը 0.5%-ից պակաս է, պետք է ձայների վերահաշվարկ իրականացվի: 
Վերահաշվարկի վերջնական արդյունքները հրապարակվելու են նոյեմբերի 15-ին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси