Տոմսկի բնակչուհին ԻՊ-ի «կարիքները հոգալու համար» 1 մլն ռուբլի է փոխանցել խմբավորմանը

Տոմսկի բնակչուհին ԻՊ-ի «կարիքները հոգալու համար» 1 մլն ռուբլի է փոխանցել խմբավորմանը

16:52 | 15.11.2018 | Հասարակություն

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Տոմսկի մարզում ձերբակալել է կնոջ, որը գումարներ է փոխանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, գրում է ria.ru-ն:

Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են ԱԴԾ աշխատակիցները մոտենում մեքենայի մոտ կանգնած կնոջն ու նրան ուղեկցում շենքի մուտք:

Նշվում է, որ կինը հասցրել է ահաբեկիչներին մեկ միլիոն ռուբլի գումար փոխանցել: Այդ մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Տոմսկի բնակչուհին, որն աշխատում է մի կազմակերպությունում որպես օպերատոր, «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսավորմանը, հանցագործությունների նախապատրաստմանն ու իրականացմանն ուղղված ծառայություններ է մատուցել: 

Նա 2016թ.-ի հունիսից 2017թ.-ի հունիսն ընկած ժամանակահատվածում հեռակա կարգով շարունակաբար դրամական միջոցներ է փոխանցել՝ ուղղված «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությունն ապահովելուն: Հարցաքննության ժամանակ նա ընդունել է զինված խմբավորման մեջ ներգրավված անձանց հետ ունեցած կապերի և դրամական փոխանցումներ կատարելու մեղադրանքը: 

Պետրենկոն հավելել է, որ կնոջը մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանն աջակցության հոդվածով: Այժմ կինը կալանքի տակ է գտնվում:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси