Տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ավարտի տեսանելի ժամկետ չի տեսնում

Տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ավարտի տեսանելի ժամկետ չի տեսնում

16:00 | 15.11.2018 | Քաղաքականություն

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ավարտի տեսանելի ժամկետ չի տեսնում:

Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում Արշակյանն իրազեկեց, որ շինարարության մեջ շեշտադրումը կկատարվի հարավային հատվածի վրա (հաշվի առնելով, որ այնտեղ աշխատանքները դեռեւս չեն սկսվել): Մայրուղու կառուցումը թույլ կտա միանալ Իրանին եւ Մետաքսի ճանապարհը վերականգնող Չինաստանին: «Սա լուրջ քաղաքական ավանդ կլինի: Չինաստանը նման ճանապարհի կարիք ունի»,- հավաստեց Արշակյանը: Բայց երբ ճանապարհը կկառուցվի, նախարարի պաշտոնակատարը չհամարձակվեց կանխատեսել: Համենայնդեպս, Արշակյանը հիշեցրեց, որ կա 3 տրանշ՝ մեկն ավարտվել է, բայց այնտեղ լուրջ խնդիրներ կան: Երկրորդը չի ավարտվել, եւ այնտեղ եւս կան որակի հետ կապված մտավախություններ: Երրորդում հողային աշխատանքներ են կատարվում:

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրները կապված են բետոնե ծածկույթի որակի հետ: Արդեն կատարվել են լաբորատոր հետազոտությունները, եւ նմուշները լրացուցիչ կուղարկվեն արտասահման փորձաքննության: Արշակյանը մանրամասն չխոսեց խնդիրների եւ դրանք վերացնելու մասին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси