ԱԺ-ում քննարկում են, թե ինչպե՞ս անել, որ պատգամավորները չմասնակցեն հաջորդ քառօրյային, բայց չզրկվեն աշխատավարձից

ԱԺ-ում քննարկում են, թե ինչպե՞ս անել, որ պատգամավորները չմասնակցեն հաջորդ քառօրյային, բայց չզրկվեն աշխատավարձից

10:53 | 15.11.2018 | Քաղաքականություն

Եթե պատգամավորը չի մասնակցում ԱԺ նիստին, ապա այդ օրվա աշխատավարձից զրկվում է, ինչը նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նկատեց, որ քանի որ դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններ են լինելու, իսկ դեկտեմբերի 3-ից սկսվում են ԱԺ հերթական նիստերը, ապա «քաղաքական առումով հարկավոր է այնպիսի ձեւակերպում տալ, որ չհակասենք օրենքին, որովհետեւ բնականաբար, այդ օրերին պատգամավորներին դժվար կլինի մասնակցել  ԱԺ նիստերին»:

Արա Բաբլոյանը կոչ արեց խմբակցություններին քննարկել այս հարցը եւ առաջարկներ ներկայացնել, որ օրենքը չխախտվի, միաժամանակ, մարդկանց աշխատավարձի վրա դա չազդի:

Նշենք, որ այս պահին դեռեւս ԱԺ-ում քվորում չկա եւ խորհրդարանը չի կարողանում սկսել իր աշխատանքը, որպեսզի կարողանա նաեւ այդ հարցի շուրջ որոշում կայացնել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси