Քալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է գրեթե 60-ի

Քալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է գրեթե 60-ի

10:18 | 15.11.2018 | Հասարակություն

Քալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը կազմում է առնվազն 59 մարդ, հայտնում են նահանգի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նահանգի հյուսիսում, որտեղ Camp հրդեհը շարունակվում է, զոհվել է 56 մարդ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է շրջանի շերիֆ Բյութ Քորի Հոնին: Եվս 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է:

Նահանգի հարավում Մալիբուի ծայրամասերում զոհվել է առնվազն 3 մարդ:

Ներկայումս Camp հրդեհի ընդհանուր մակերեսը անցել է 55 հազար հեկտարից: Հրշեջներին հաջողվել է օգտվել քամու թուլացումից եւ խրամատներ փորել՝ կրակը սահմանափակելու համար:

Բյութի խոսքով չորեքշաբթի ժամանել են 287 որոնողներ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ընդհանուր 461 մարդ եւ 22 հատուկ վարժեցված շներ: Շրջան է բերվել ըստ ԴՆԹ-ի արագ նույնականացման համակարգ: Արդեն հաջողվել է ճանաչել 56-ից 47 զոհվածի, ասել է շերիֆը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси