Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները (ուղիղ)

Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները (ուղիղ)

10:13 | 15.11.2018 | Քաղաքականություն

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 15–ին, շարունակվում են հերթական նիստերը։ Մասնավորապես, այսօր քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ավարտվեցին 2019թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Բյուջեի նախագիծն ընդունելու համար, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 21-ին կհրավիրվի արտահերթ նիստ:

Նշենք, որ եթե ԱԺ-ն չընդունի բյուջեի նախագիծը, ապա 2019 թվականի համար կգործեն 2018 թվականի բյուջեի համամասնությունները:

Հիշեցնենք, որ խորհրդարանը նոյեմբերի 1–ին լուծարվել է, սակայն, շարունակելու է աշխատանքները, մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Դրան նախորդող շաբաթը նույնպես ԱԺ հերթական նստաշրջանն է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси