«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը բաղկացած է 144 թեկնածուից. Անժելա Խաչատրյան

«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը բաղկացած է 144 թեկնածուից. Անժելա Խաչատրյան

18:45 | 14.11.2018 | Քաղաքականություն

«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը բաղկացած է 144 թեկնածուից։ Այս մասին ԿԸՀ–ում լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

Նա նշեց, որ դաշինքի ցուցակը բավականին մրցունակ է.

«Ներառական, շատ ուժեղ ցուցակ է, բացի երկու կուսակցության ներկայացուցիչներից, մեզ մոտ ներառված են նաեւ անձինք, ովքեր իրենց ոլորտի պրոֆեսիոնալներն են»,–ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ դաշինքին է միացել նաեւ «Հայոց հայրենիք» կուսակցությունը։

«Ընտրություններում «Մենք»–ը պայքարելու է քաղաքացիների քվեների համար եւ ներկայացնելու է իրատեսական ծրագրեր»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նոյեմբերի 10-ին, հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։

Ցուցակը գլխավորելու է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը: Նրան կհաջորդեն «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը։ Վերջինս ՀՀ նախկին գլխավոր դատախազներից է:

Բորիս Նազարյանը Վազգեն Սարգսյանի եւ Արամ Սարգսյանի մտերիմներից էր, աշխատել է Արարատի մարզի դատախազ, եղել է  նաեւ վարչապետի խորհրդական։

Ցուցակի 6-րդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանն է, այնուհետեւ հաջորդում են Անահիտ Ադամյանը (անկուսակցական), Սոնա Մինասյանը (Ազատ դեմոկրատներ), Արա Կետիկյանը (Հանրապետություն, ԵԿՄ անդամ), իսկ տասնյակը եզրափակում է «Ազատ դեմոկրատներից» Արմեն Առաքելյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси