ՀՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ցուցակը

ՀՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ցուցակը

18:23 | 14.11.2018 | Քաղաքականություն

Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ԿԸՀ են ներկայացրել ՀՀԿ նախընտրական ցուցակը:  Լրագրողների հետ զրույցում Կարինե Աճեմյանն ասաց, որ ՀՀԿ մարտական է տրամադրված հաղթանակի, որպեսզի կարողանան պայքարել: Նա վստահ է, որ քաղաքացիները սպասում են ՀՀԿ-ի ծրագրին. « Մեր երկիրն անվտանգ երկիր է, եւ ես չեմ կարծում որ մեզ կարող է ինչ –որ վտանգ սպառնալ, առհասարակ դա բացառում եմ: Հուսով եմ, որ մենք կունենանք նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չենք խախտի, իրար վրա ցեխ չենք շպրտի եւ հանդես կգանք գաղափարաքարոզչական շրջանակներում: Եթե կարողանանք այսպիսի պայմաններում քարոզարշավ անցկացնել, մենք կունենանք մեծ թվով քվեներ եւ անպայման խորհրդարանում հանդես կգանք որպես ընդդիմադիր ուժ»:

Նշենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրան հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը, Կարինե Աճեմյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси