Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ավագ Գաբրիելյանը նշանակվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

17:49 | 14.11.2018 | Քաղաքականություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավագ Գաբրիելյանին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-46-Ո-132 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ավագ Գաբրիելյանին նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси