Հնդկաստանում կապիկը սպանել է նորածին տղայի

Հնդկաստանում կապիկը սպանել է նորածին տղայի

17:31 | 14.11.2018 | Հասարակություն

Հնդկաստանի հյուսիսում կապիկն առևանգել է նորածին մանկանն ու թողել նրան տներից մեկի տանիքին, ստացած վնասվածքներից երեխան մահացել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը:

Կապիկը տուն է մտել, երբ մայրը կերակրելիս է եղել նորածին որդուն, և անսպասելիորեն խլել երեխային մոր գրկից:

«Նեխան (երեխայի մայրը) չի հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ կապիկն առևանգել է մեր որդուն: Ես վազեցի նրա հետևից, կապիկը թողել էր երեխային հարևան տան տանիքին, սակայն արդեն ուշ էր: Արուշն արյունահոսում էր», - պատմել է երեխայի հայրը:

Ծնողները երեխային տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Բնակիչները պնդել են, որ նույն կապիկը երեխային առևանգելուց 15 րոպե առաջ հարձակվել է 14-ամյա աղջկա վրա, որը կարողացել է փախչել, թեև ստացել է որոշ վնասվածքներ:

Ոստիկանությունից էլ հաղորդել են, որ նույն բնակավայրում երկու ամիս առաջ կապիկի հարձակումից կրկին նորածին երեխա է տուժել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси