Ռուսաստանցիների 5 տոկոսը կցանկանար աշխատանքի նպատակով տեղափոխվել Հայաստան կամ Բելառուս. հարցում

Ռուսաստանցիների 5 տոկոսը կցանկանար աշխատանքի նպատակով տեղափոխվել Հայաստան կամ Բելառուս. հարցում

17:25 | 14.11.2018 | Հասարակություն

Ռուսաստանցիների շուրջ 5 տոկոսը կցանկանար աշխատանքային նպատակով տեղափոխվել Հայաստան կամ Բելառուս: Այդ մասին պարզ է դարձել ռուսական «Ромир» հետազոտական հոլդինգի անցկացրած վերջին ուսումնասիրության արդյունքում:

Ինչպես գրում է «РИА Новости» գործակալությունը, ուսումնասիրությունը փաստել է, որ ռուսաստանցիների մեծ մասն աշխատանքի տեղավորման նպատակով իր բնակության վայրը չէր փոխի. հարցմանը մասնակցածների 77 տոկոսը նման ցանկություն չունի: 

Միևնույն ժամանակ, հարցվածների շուրջ 18 տոկոսը չէր հրաժարվի Ռուսաստանի Դաշնության մեկ այլ շրջան տեղափոխվելուց՝ հանուն նոր աշխատանքի: Ուսումնասիրության մասնակիցների միայն 5 տոկոսն է նշել, որ կցանկանար աշխատանքի նպատակով մեկնել այլ երկիր՝ նախապատվությունը տալով Հայաստանին ու Բելառուսին:

Հատկանշական է, որ ռուսաստանցիների 65 տոկոսը, ըստ հարցման, աշխատանքի տեղավորվելու լավագույն միջոց է համարում անձնական կապերը, 24 տոկոսն աշխատանք է փնտրում սոցցանցերի միջոցով և միայն 18 տոկոսն է դիմում զբաղվածության կենտրոններ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси