«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը. 10-նյակը հայտնի է

«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը. 10-նյակը հայտնի է

17:12 | 14.11.2018 | Քաղաքականություն

Հայտնի է դարձել «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից ձեւավորված «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը:

Ցուցակը գլխավորելու է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը: Նրան կհաջորդեն «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը։ Վերջինս ՀՀ նախկին գլխավոր դատախազներից է:

Բորիս Նազարյանը Վազգեն Սարգսյանի եւ Արամ Սարգսյանի մտերիմներից էր, աշխատել է Արարատի մարզի դատախազ, եղել է  նաեւ վարչապետի խորհրդական։

Ցուցակի 6-րդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանն է, այնուհետեւ հաջորդում են Անահիտ Ադամյանը (անկուսակցական), Սոնա Մինասյանը (Ազատ դեմոկրատներ), Արա Կետիկյանը (Հանրապետություն, ԵԿՄ անդամ), իսկ տասնյակը եզրափակում է «Ազատ դեմոկրատներից» Արմեն Առաքելյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси