Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացավ» լրագրողները քաղաքական աստառ կարելու բարոյական իրավունք չունեն

Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացավ» լրագրողները քաղաքական աստառ կարելու բարոյական իրավունք չունեն

15:58 | 14.11.2018 | Սպորտ

Մեր ծանրամարտիկների փառահեղ հաղթանակներից հետո, երբ 8 տարվա երկարատև ընդմիջումից հետո Հայաստանն ունեցավ աշխարհի չեմպիոն՝ հանձին Սիմոն Մարտիրոսյանի, 1 օրով Հայաստանում կյանքը սկսեց պտտվել մեր երկրի համար նշանակալի այդ իրադարձության առանցքի շուրջ՝ ընդամենը 1 օրով վերջապես կտրվելով քաղաքական եռուզեռից: Սիմոնի փառահեղ հաղթանակը անտարբեր չթողեց ոչ ոքի՝ բոլորին պարգևելով համընդհանուր ազգային հպարտության նույն զգացումը: 

Ի՞նչն է հետաքրքիր այս պատմության մեջ: Մինչև համաշխարհային փառքի արժանանալը և Հայաստանը միջազգային երկրների սպորտային քարտեզում դաջելը, նույն Սիմոն Մարտիրոսյանը և բազմաթիվ այլ արժանավոր մարզիկներ պարզապես անհայտ են լայն շրջանակների և ԶԼՄ-ների համար, նրանք չեն տեսնում այս մարզիկների ամենօրյա քրտնաջան աշխատանքը, չեն տեսնում, թե ովքեր և որքան լումա ունեն նրանց՝ մազիկ-մարտիկի հոգեբանության կերտման մեջ, չեն տեսնում, թե, վերջիվերջո, ովքեր են հարթում այս երիտասարդների ճանապարհը՝ դեպի միջազգային մրցաշարերի մեծ հարթակներ: 

Սակայն անմիջապես 1-2 օր անց, երբ թեման թարմ է, հայտվում են մի շարք «բարեխիղճ» լրագրողներ, ովքեր հանկարծակի հետաքրքվում են մարզիկով, որտեղ է ապրել, որտեղ է մարզվել և նման շարքի հարցեր: Բոլորս շատ լավ կհիշենք Գոռ Մինասյանի դպքը, երբ վերջինս նախորդ Օլիմպիական խաղերում ծանրամարտի արծաթե մեդալ էր նվաճել, մինչ բոլորը ցնծում էին, ինչ-որ վայ լրագրող որոշել էր պարզել Գոռի բնակության վայրը և նույնսիկ օնլայն հանգանակություն սկսել՝ վերջինիս տրամադրելու համար: Գոռը մինչև հոգու խորքը վիրավորվել էր այդ վերաբերմունքից: Օլիմպիական փոխչեմպիոնին, մարտիկին, ում այդպիսին դարձնելու համար երկարամյա տքնաջան աշխատանք է տարվում, համացանցի մեկ գրառմամբ կարելի էր կոտրել:

Պատմությունը Սիմոնի դեպքում ևս դասական սցենարով է ընթացել: Կրկին հայտնվել է «սրտացավ» լրագրող, ով պոստ ֆակտում որոշել է հետաքրքվել պատրաստի չեմպիոնով: Հանկարծ պարզվել է, որ Սիմոնը մարզվել է գյուղի կիսախարխուլ մարզադահլիճում՝ հին ծանրաձողերով: Վերջ: Հուզիչ նյութը պատրաստ է: Լրագրողի էլ ինչին է պետք հետաքրքրվել, ճշտել ինֆորմացիան, հասկանալ այդ նյութի օգտակարության ինդեքսը: Իհարկե պետք չէ: Հատկապես նախընտրական շրջանում հիանալի կարող է տեղավորվել քաղաքական պատվերի շրջանակներում:

Փոխարենը մենք տեղյակ պահենք, որ Սիմոնը շատ վաղուց մարզվում է Օլիմպավանում՝ գերժամանակակից պայմաններում: Օլիմպավանը կառուցվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով, և օլիմպիական չափանիշների միակ սպորտային կառույցն է Հայաստանում: Ավելին, Սիմոնը նաև թոշակ է ստանում Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից: 
Եվ այս պարագայում լրագրողի՝ իրադարձությանը քաղաքական աստառ հաղորդելու միտումը, առնվազն անբարո արարք է: Քանզի Ծառուկյանը, ով, բոլորս էլ գիտենք, որ հայկական սպորտի դափնիների հիմնական հասցեատերն է, այդ ամենը կատարում է զուտ կամավոր, այլապես դա պետության համապատասխան ինստիտուտների պարտականությունն է: Եվ հետո, անկախ այն հանգամանքից, որ Սիմոնը գյուղի այդ մարզադահլիճում շատ վաղուց է, ինչ չի մարզվում, եթե նա դիմեր Ծառուկյանին, ապա վերջինս, վստահաբար, աջակցելու էր վերականգնմանը: Դսեղի մարզադահլիճի վերականգնումը Ծառուկյանը ընդամենը մի քանի օրում կատարեց, այս մարզադահլիճի վերականգնումը դժվարություն չէր ներկայացնելու հաստատ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси