Երեւանի 6 հատուկ դպրոցներում ՄԻՊ-ի ներկայացուցիչներն արձանագրել են խնամքի պայմանների հետ կապված խնդիրներ

Երեւանի 6 հատուկ դպրոցներում ՄԻՊ-ի ներկայացուցիչներն արձանագրել են խնամքի պայմանների հետ կապված խնդիրներ

15:00 | 14.11.2018 | Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երեւանի 6 հատուկ դպրոցներում իրականացրած չհայտարարված այցերի ընթացքում արձանագրել է խնդիրներ։

ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի՝ երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունների մշտադիտարկում իրականացնելու լիազորության շրջանակում վեր հանված խնդիրները կապված են երեխաների խնամքի պայմանների, ընդունելության փաստաթղթերի, լոգարանների եւ սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, հաստատության բուժանձնակազմի աշխատանքի եւ հաստատություններում գործող բողոքարկման մեխանիզմների հետ:

Խնդիրները վեր են հանվել այցերի ընթացքում երեխաների հետ առանձնազրույցների, նրանց խնամքի պայմանների, ինչպես նաեւ տվյալ հաստատությունում գտնվելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում։ Ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ նաեւ հատուկ դպրոցների աշխատակիցների հետ։

Ուսումնասիրությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել իրավասու պետական մարմիններին, պահանջվել են պարզաբանումներ: Ցուցաբերվելու է հետեւողականություն արձանագրված խնդիրների վերացման ուղղությամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси