Ուսման վարձերի վճարների տարաժամկետումը կնպաստի ուսման որակի բարձրացմանը

Ուսման վարձերի վճարների տարաժամկետումը կնպաստի ուսման որակի բարձրացմանը

14:38 | 14.11.2018 | Քաղաքականություն

Հայաստանի պետական բուհերում տարեցտարի արձանագրվում է դիմորդների զգալի նվազում: Կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Բայց պատկերն ավելի տխուր է դառնում, երբ պահանջված մասնագիտությունների ու արդեն անպիտան դարձած որոշ մասնագիտությունների վիճակագրության ֆոնին գումարվում է ուսման վարձերի վճարների ամենամյա թանկացումը: Շատ շնորհալի ու բանիմաց դիմորդներ դուրս են մնում կրթական համակարգից:

Բուհերում ուսման վարձը նախկինում վճարվում էր ուսումնական տարվա սկզբից, կամ դիմումի համաձայն երկու մասով կիսամյակի սկզբից, ինչը մեծ դժվարություններ էր առաջացնում ուսանողների և նրանց ծնողների համար։ 

Գիտակցելով, որ կրթված հասարակություն ունենալու ամենամեծ երաշխիքը ուսման որակի բարձրացումն է և ուսումնական հաստատություններում ուսանողների համար նպաստավոր պայամաններ ստեղծելը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն ԲՈՒՀ-ը պարտավորվում է վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին տրամադրել ուսման վարձը ամսական մուծելու տարաժամկետ հնարավորություն։

Այս նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել ուսանողների ու նրանց ծնողների շրջանում և դրական գնահատականի արժանացել:

Տիգրան Ուրիխանյանն այս նախաձեռնությամբ հնարավորություն տվեց շատերին բարձրանալ կրթական աստիճաններով ու հասնել բարձունքների: Նա ձեռք մեկնեց և հույս ներշնչեց, ոգևորեց յուրաքանչյուրին իրականացնել իրենց երազանքները:

Կարելի է վստահաբար ասել, որ այս օրինագծի հաստատմամբ հիմք կդրվի քաղաքակիրթ և բարձր գիտակցական հասարակության ձևավորմանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси