Թրամփն Իրանի թեմայի շուրջ հեռախոսով «կռվել» է Մեյի հետ. The Washington Post

Թրամփն Իրանի թեմայի շուրջ հեռախոսով «կռվել» է Մեյի հետ. The Washington Post

11:48 | 14.11.2018 | Քաղաքականություն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իր կուսակիցների՝ հանրապետականների արձանագրած հաջողությունների կապակցությամբ շնորհավորական հեռախոսազանգ է ստացել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից: 

Սակայն, ինչպես նշում է The Washington Post-ը, Թրամփը վարչապետի դրական զանգին պատասխանել է բարկության պոռթկումով:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը հեռախոսազանգը ստացել է նախագահական օդանավում գտնվելու ժամանակ:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը բարկացել է Մեյի վրա Իրանին զսպելու հարցում բավականաչափ ջանք չգործադրելու համար:

Բացի այդ, Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին հարցեր է տվել «Բրեքզիթ»-ից ու բողոքել եվրոպական երկրների հետ, իր կարծիքով, անարդար առևտրային գործարքներից:

Աղբյուրը նկատում է, որ սա առաջին անգամը չէ, երբ Մեյը Թրամփի վատ տրամադրության «զոհ» է դառնում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси