2019 թվականից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ. Գեղամ Գրիգորյան

2019 թվականից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ. Գեղամ Գրիգորյան

11:35 | 14.11.2018 | Քաղաքականություն

ՀՀ գյուղատնտեսությունը պետք է դարձնել գիտելիքահենք: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց  Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանը:

Նա նշեց, որ արդեն իսկ նախատեսել են, որ 2019-ին մարզերում փորձարարական կենտրոնների ստեղծում, որոնք խորհրդատվություն կտան գյուղացիներին, բայց նոր մեթոդներով: Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ արդեն նախատեսել են ստեղծել անասնապահական քոլեջ:

Բացի այդ, ըստ նրա, նախատեսված է 2019-2020 թվականներին Արմավիրի մարզում ստեղծել փորձացուցադրական դաշտ, նախարարությունում ստեղծել տեղեկատվական վերլուծական կենտրոն, որի ուսումնասիրությունների հիման վրա կորոշվի քաղաքականությունը:

«2019 թվականից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ: Լինելու է պիլոտային ծրագիր 2-3 մարզում, եւ 2-3 մշակաբույսի վրա: Նոյեմբերին մեր միջազգային խորհրդատուները վերջնական տարբերակը կներկայացնեն մեզ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси