Այս բյուջեն իներցիոն է նաեւ իր մեթոդաբանության մեջ. չկա տնտեսական կառուցվածքի բնորդը. Սպարտակ Սեյրանյան

Այս բյուջեն իներցիոն է նաեւ իր մեթոդաբանության մեջ. չկա տնտեսական կառուցվածքի բնորդը. Սպարտակ Սեյրանյան

11:20 | 14.11.2018 | Քաղաքականություն

2019 թվականի պետական բյուջեն իներցիոն է նաեւ իր մեթոդաբանության մեջ. վերջին տարիներին կառավարությունները փորձել են մեթոդաբանական երկու խնդիր լուծել. Առաջինը եղածի վրա հենված բյուջե, երկրորդը՝ ուզածի վրա հենված բյուջե: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

Նրա խոսքով, չկա այն տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի՝ ծախսերը, ուղղությունները, զարգացման ծրագրերը դեպի ուր են տանում, ինչ պետություն ենք ուզում սարքել:

«Մյուս իներցիոն հանգամանքը դա տասնամյակներ շարունակ իրեն սպառած մեթոդաբանություն է, որովհետեւ բոլոր բյուջեները կառուցված են լիբերալ-շուկայական մեթոդաբանության վրա, ինչ-որ իմաստով փորձելով մեղմել սոցիալական խնդիրները եւ հասնել լիբերալ-շուկայական տնտեսության ու սոցիալական արդարության հաշտեցման: Ցավոք, սոցիալական արդարությունը այս բյուջեում եւս արտահայտվում է ընդամենը մի քանի կետերով: Բյուջեի ամենախոցելի տեղը հենց սոցիալական ոլորտն է»,-ասաց Սեյրանյանը:

Նա ընդգծեց, որ լավ է, որ կառավարությունը շեշտադրում է աշխատանքի խրախուսումը, սակայն դա պետք է չափելի լինի, եթե որոշ ժամանակ հետո պարզվի, որ դա չի նպաստել, որ միկրոբիզնեսից մարդիկ անցում կատարեն միջին բիզնեսի, նշանակում է դա ընդամենը տուն պահելու խնդիր է լուծելու:

Սպարտակ Սեյրանյանը նաեւ մտահոգիչ համարեց բյուջեում կրթության եւ գիտության ոլորտներին հատկացված գումարների չափը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси