ԻՊ ահաբեկիչների գերությունից փրկված սիրիացիները նստեցրել են Ասադին իրենց ուսերին

ԻՊ ահաբեկիչների գերությունից փրկված սիրիացիները նստեցրել են Ասադին իրենց ուսերին

11:10 | 14.11.2018 | Հասարակություն

Սիրիայի Սուվեյդա նահանգի բնակիչները, որոնց սիրիական բանակն ազատել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից, երկրի նախագահ Բաշար ալ Ասադի մոտ պաշտոնական ընդունելության ժամանակ իրենց ուսերի վրա են բարձրացրել Սիրիայի առաջնորդին:

Al-Watan-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են գերությունից փրկված մի քանի տղամարդ բարձրացնում Ասադին, իսկ նրանցից մեկը նստեցնում է նրան իր ուսերին: Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես է նախագահի գլուխը փոքր-ինչ դիպչում սրահի ջահին:

Ներկաները նաև վանկարկումներ են արել հաջակցություն Ասադի:

Մեկ այլ տեսանյութում երևում է, որ նախագահին արևելյան սուրճ են հյուրասիրել: Երբ Ասադը խմել է այն, ներկաներից մեկը, ըստ արաբական ավանդույթի, սուրճի բաժակը վերցրել է ու գցել գետնին՝ կոտրելով այն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси