ՀՀ երկու բնակիչ կասկածվում է Մեծ Բրիտանիայում կրիպտոարժութային խարդախության համար

ՀՀ երկու բնակիչ կասկածվում է Մեծ Բրիտանիայում կրիպտոարժութային խարդախության համար

10:50 | 14.11.2018 | Հասարակություն

Մեծ Բրիտանիայի ֆինանսական վարքի լիազոր մարմնի (FCA) տեսադաշտում է հայտնվել կրիպտոարժույթի AsicTrader բրոքերական ընկերությունը, որն առանց համապատասխան արտոնագրի իր ծառայություններն է առաջարկել Մեծ Բրիտանիայում գտնվող ներդրողներին:

Ինչպես նշում է financemagnates.com կայքը, ընկերությունը, ձեռք բերելով կեղծ փաստաթղթեր, նշել է, որ Շոտլանդիայում գրասենյակ ունի, ինչպես նաև տրամադրել է իրականում գոյություն չունեցող հեռախոսահամարներ:

Բրոքերական ընկերությունը նշել է, որ իր սեփականատերը Մեծ Բրիտանիայում գրանցված Hellax Corp.-ն է, որի ղեկավարի ինքնության մասին որևէ ստույգ բան պարզելը դժվար է: Նշվում է միայն, որ բոլոր փաստաթղթերը ստորագրվել են ոմն Ջեյմս Դիքենսի անունից:

Դիքենսին ու Hellax Corp.-ին առնչվող մեկ այլ ընկերություն էլ է հայտնաբերվել: Խոսքը Dastinway LLP-ի մասին է, որը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության երկու բնակչի՝ Ռուբիկ Աբրահամյանի ու Կարեն Ավետիսյանի կողմից:

Աղբյուրը մանրամասնում է, որ Աբրահամյանն ու Ավետիսյանն ամենայն հավանականությամբ կանգնած են Cryptobank UK-ի կրիպտոարժութային խարդախության հետևում:

«Նույնիսկ եթե ոչ նրանք, ապա նրանց ընկերության ներկայացուցիչները փորձել են խաբել մարդկանց ու այնպես անել, որ նրանք Cryptobank UK-ի միջոցով գործարքներ անեն: Հայտնի է, որ ընկերությունը փորձել է 651.000 դոլարի հասցնել նախնական դրամական առաջարկը»,-գրում է կայքը:

Աղբյուրը նշում է, որ թեև առայժմ հայտնի չէ՝ արդյոք AsicTrader-ի խարդախության հետևում էլ են նույն մարդիկ կանգնած, այնուհանդերձ՝ անհերքելի է, որ երկու դեպքում էլ խարդախության նույն մարտավորությունն է կիրառվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси