Ընթանում են լուծարված խորհրդարանի հերթական նիստերը. Օրակարգում 2019-ի բյուջեի նախագիծն է (ուղիղ)

Ընթանում են լուծարված խորհրդարանի հերթական նիստերը. Օրակարգում 2019-ի բյուջեի նախագիծն է (ուղիղ)

10:12 | 14.11.2018 | Քաղաքականություն

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 14–ին, շարունակվում են հերթական նիստերը։

Օրակարգում ընդգրկված է 13 հարց։ Քննարկվող հարցերից ամենակարեւորը թերեւս 2019թ.–ի պետական բյուջեի նախագիծն է։ Նախօրեին ելույթ է ունեցել եւ պատգամավորների հարցերին պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր ելույթներով հանդես կգան պատգամավորները:

Նշենք, որ եթե ԱԺ-ն չընդունի բյուջեի նախագիծը, ապա 2019 թվականի համար կգործեն 2018 թվականի բյուջեի համամասնությունները:

Հիշեցնենք, որ խորհրդարանը նոյեմբերի 1–ին լուծարվել է, սակայն, շարունակելու է աշխատանքները, մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Դրան նախորդող շաբաթը նույնպես ԱԺ հերթական նստաշրջանն է։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси