Ես` միամիտ լոռեցիս ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի. Շարմազանով

Ես` միամիտ լոռեցիս ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի. Շարմազանով

17:45 | 13.11.2018 | Քաղաքականություն

Մեր երկիրը թեւակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ եւ ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման եւ հավասար հնարավորությունների մասին: Այս մասին, այսօր` ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշեց. «Կան գործիչներ, որոնք քննադատում են հանրապետականին ընտրությունները չբոյկոտելու եւ Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար: Մեկ  անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր քան երբեւէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին եւ ներքին մարտահրավերների դեմ հանդիման:

Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետեւաբար նաեւ ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով: Մենք ամեն ինչ անելու ենք դիմակայելու այդ մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից:

Հանրապետականը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու եւ երկրորդ բեւեռ ձեւավորելու նպատակով: Մեր երկրին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որը կմատնանշի իշխանության թերություններն ու սխալները`զերծ պահելով նրան երկրի համար ճակատագրական սխալներից: Դաս կարող է անել միայն այն ուժը, որը վեց ամիս շարունակ փաստարկված քննադատել է Փաշինյանի կառավարությանը: Իսկ այդ ուժը հանրապետականն է:

Այս վեց ամիսների ընթացքում մենք ականատես եղանք ստերի բացահայտման մի ողջ շարանի: Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, ներդրումները նվազեցին 11 անգամ` 100 մլն դոլարից հասնելով ընդամենը 9 մլն դոլար, տեսախցիկներն ու կարմիր գծերը հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում եւ կարմիր գծերի պահպանում:

Աշխատատեղեր բացելու փոխարեն ստացանք աշխատատեղերի նվազում. Ալավերդում այդ վտանգի առջեւ կանգնած են շուրջ 600 մարդ:

Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր:

Ազգային եւ քրիստոնեական արժեքները ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում Վեհարանի եւ Վեհափառի վրա, Շուռնուխում համասեռամոլության քարոզ:

ՀԱՊԿ-ում մեր դիրքերը ամրապնդելու փոխարեն գոնե այս պահին զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես` միամիտ լոռեցիս ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրվան ինձ նվեր կանի: Այստեղ եւս ոչինչ  չստացանք»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси