Եթե իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու. Աշոտյան

Եթե իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու. Աշոտյան

17:39 | 13.11.2018 | Քաղաքականություն

Ռոմանտիկ տրամադրություն է ԱԺ-ում, կարծես վերջին զանգ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նա անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք առաջիկա ընտրություններին մրցակիցներ չունեն կամ արդեն հաղթել; են. «Տղերք, մի կրկնեք իմ ու Էդիկ Շարմազանովի սխաները, մի արեք դա: կործանումը սկսվում է գոռոզամտությունից ու մեծամտությունից: Փառք Աստծո, մի բարեկիրթ նախարար գտնվեց, ԿԳ նախարարը, որ ասաց՝ բոլորն են մեզ մրցակից:

Եթե գլուխ եք գովում Նիկոլի ստվերի ու շուքի տակ, տղերք, եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3-րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու: Այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, բայց մի թափահարեք: Դուք գուցե ունեք լումա, բայց ոչ այնքան, որ կարողանաք այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ»,-ասաց Աշոտյանը:

Նա հավելեց, որ եթե ուզում եք քաղաքական բանավեճ, կունենաք դա. «Եթե ոչ, ապա կունենանք ազատություն ճնշող, ժողովրդավարություն ճնշող, բազմակարծություն ճնշող մեծամասնություն խորհրդարանում, որը ոչ մի քաղաքական պրոդուկտ մեր ժողովրդին չի կարող ներկայացնել»,-ընդգծեց Աշոտյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси