«Մենք տեսնում ենք, որ տրամադրվող գումարը հասնում է ներգաղթյալներին: Սակայն մենք չենք կարող վստահ ասել, որ ամբողջ գումարը հենց նրանց է հասնում», - ասել է Յակոբսենը:

«Մենք տեսնում ենք, որ տրամադրվող գումարը հասնում է ներգաղթյալներին: Սակայն մենք չենք կարող վստահ ասել, որ ամբողջ գումարը հենց նրանց է հասնում», - ասել է Յակոբսենը:

17:15 | 13.11.2018 | Քաղաքականություն

Գազի և էլեկտրաէներգիայի քննիչ հանձնաժողովն այսօր նիստ է գումարել և ի ուրախություն մեզ բոլորիս, սիրելի ժողովուրդ, արդեն իսկ մենք բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով մենք կարող ենք արդեն արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազում կարող ենք ունենալ: 

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:  «Սա ոչ պոպուլիստական հայտարարություն է, հստակ հայտարարություն է, որովհետև և՛ նախարարը, և՛ ՀԾԿՀ նախագահը արձանագրեցին, որ կան գործոններ, որի շնորհիվ կարող ենք իրականացնել»,-ասաց նա:

Մելքումյանն ասաց, որ հաջորդ շաբաթ կկազմակերպեն ասուլիս և հստակ կասեն, թե որ աղբյուրների հաշվին կարող են իջեցումն ապահովել: «Խոսքը միայն սահմանի գազի սակագնի իջեցման հետևանքի մասին չէ, մենք առաջին անգամ համերաշխ կարողացանք աշխատել կառավարության ներկայացուցիչների հետ, ովքեր համաձայնեցին ներկայացնել բոլոր այն ապացույցները, որոնք անհերքելի են, որովհետև կան հաշվարկներ, որոնց միջոցով արձանագրեցին և՛ կորուստները, և՛ շահութաբերության, և՛ ուռճացված ծախսերի մասով, որ տարիների արդյունքով են եղել: 

Հուսով եմ, որ մեր ժողովուրդը փետրվարի 1-ից կունենա այն սակագինը, որն իրեն այս փուլում անհրաժեշտ է»,-ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси