ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի. Տիգրան Մուկուչյան

ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի. Տիգրան Մուկուչյան

17:08 | 13.11.2018 | Քաղաքականություն

ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում այս մասին հայտնեց  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կազմակերպելու համար մենք ստացել ենք համապատասխան գրություն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, որում տեղեկացվում է, որ մինչև սահմանված ժամկետի ավարտը իրենք տեղեկատվություն են ստացել միայն Արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններից: 

ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող: Էլեկտրոնային եղանակով ընտրողների ընդհանուր թիվը 729 է»,- նշեց Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրողների համար կազմել է համապատասխան ծրարներ, որոնք մինչև նոյեմբերի 30-ը պետք է համապատասխան մարմինների կողմից փոխանցվեն արտերկրում բնակվող ընտրողներին:

«Ծրարներում գտնվում է էլեկտրոնային քվեարկության ուղեցույց: Մեկնարկելու է նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 08:00-ին, ավարտվելու է դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին: Արդյունքների ամփոփումն իրականացվելու է հանձնաժողովի անդամների կողմից՝ նախապես հավաքվող կոդային համակարգի միջոցով»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси