Արտակարգ դեպք Գյումրիում. ծեծկռտուք է տեղի ունեցել 102–րդ ռազմաբազայի զինծառայողների միջեւ

Արտակարգ դեպք Գյումրիում. ծեծկռտուք է տեղի ունեցել 102–րդ ռազմաբազայի զինծառայողների միջեւ

15:38 | 13.11.2018 | Հասարակություն

Շիրակի մարզում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմաբազայի զինծառայողների միջեւ։

Shamshyan.com–ը  հայտնում է, որ ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում միմյանց։

Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանում են Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ՝ շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։

Կատարվում է քննություն։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси