ՀԱՊԿ-ը ներքին խնդիրներ ունի. ԱԳՆ

ՀԱՊԿ-ը ներքին խնդիրներ ունի. ԱԳՆ

15:21 | 13.11.2018 | Քաղաքականություն

Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես 6 երկրների շահերի քննարկման հարթակ: Այս մասին նոյեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ի պատասխան հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ հարցին այն կապակցությամբ, որ Բելառուսի նախագահը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ համանման փաստերը վկայում են այն մասին, որ կազմակերպության ներսում խնդիրներ կան:

Ինչ վերաբերում է կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխությանը եւ այս պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարման շարունակմանը, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ Հայաստանի ներկայացուցիչը, որպես մի երկրի, որը ավանդ ունի կազմակարպության հաստատման գործում, կարող է գլխավոր քարտուղարի պաշտոնում շարունակել մնալ 1,5 տարի՝ մինչեւ իր ժամկետի ավարտը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը գլխավոր քարտուղարի պաշտոնում է մնացել նախատեսված 3-ից 1,5 տարի:

Սակայն Աննա Նաղդալյանը հստակեցրեց, որ մինչեւ դեկտեմբերի 6-ի հանդիպումը, որի ժամանակ որոշվելու է գլխավոր քարտուղարի թեկնածությունը, պետք է փոփոխվի նորմատիվային բազան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վաղաժամկետ փոփոխության կարգավորման մեխանիզմների համար:

Ի պատասխան հարցին, որ Բելառուսի կողմից գլխավոր քարտուղարի հավանական թեկնածու Ստանսլավ Զասը, հնարավոր է, որդեգրի ադրբեջանամետ դիրքորոշում՝ հաշվի առնելով, որ ինքը սովորել է Բաքվում, իսկ իր երկրի ղեկավարությունը Ադրբեջանի հետ ակտիվ հարաբերություններ է պահպանում, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ կազմակերպությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: «Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի պաշտոնին, ապա կարծում եմ, պատկերացումը փոքր-ինչ ուռճացված է: Գլխավոր քարտուղարը մենեջերի պես մարդ է: Նա լիազորված չէ ինքնուրույն գործելու: Նա ներկայացնում է 6 երկրների շահերը»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси