Համոզված ենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին. Արարատ Միրզոյան

Համոզված ենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին. Արարատ Միրզոյան

14:15 | 13.11.2018 | Քաղաքականություն

Մենք համոզված ենք, որ, այո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«ՀՀ դիրքերը ՀԱՊԿ-ում երերուն չեն, և որևէ երկրի դերը որևէ կառույցում պետք է համակողմանի նայել, ոչ թե առանձին վերցրած հարցով»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի մամուլի  խոսնակ Աննա Նաղդալյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը:

Արարատ Միրոզյանն անդրադարձավ նաև ՔՊ տարածքային կառույցներում վերջին օրերի միջադեպերին և դիտարկմանը, թե ՔՊ-ում ռեյտինգային համակարգը «կռիվ է գցել»:

«Կռիվ չի եղել, իմ ականջին հասավ մեկ-երկու միջադեպ մարզերից, որտեղ նախաձեռնողը հավակնություն ունեցող մեկն էր, ով իրականում ՔՊ-կան չէ», -վստահեցրել է նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ վերջին հայտարարություններին, ապա Արարատ Միրզոյանը  ՀՀԿ-ին  հորդորեց պաուզա վերցնել քաղաքական  գործընթացներից, որովհետև ՀՀ-ում առկա բոլոր  խնդիրների արմատները տանում են ՀՀԿ:

«Հիմա այդ մարդիկ եկել են, խոսում են դիկտատուրայից»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդ կա, որ պետք է վերջինը  խոսի դիկտատուրայից, ՀՀԿ-ն է:

Արարատ  Միրոզյանն ասաց, որ  ինքը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси