Անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից. Նիկոլ Փաշինյան

Անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից. Նիկոլ Փաշինյան

13:46 | 13.11.2018 | Քաղաքականություն

Եկամտահարկի իջեցումը, անհատ տաքսու վարորդներից վճարներ չպահանջելը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում: Եկամտահարկի իջեցման արդյունքում 210 000 մարդու աշխատավարձ է ավելանալու,  որոշում կա 2019-ին պոլիկլինիկաների 14.000 աշխատողի աշխատավարձ բարձրացնելու մասին: 

Միկրոբիզնեսի համար կգործի եկամտահարկի այլ ռեժիմ, և կավելանա մոտավորապես 70.000 քաղաքացու եկամուտ: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«36 և 28 % եկամտահարկերը իջեցվելու են և համահարթեցվելու են, բոլորի համար համահարթ 23% եկամտահարկ է լինելու: Սա աշխատանք է երկու ուղղությամբ, առաջինը՝ մենք  խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրորդը՝ մենք այս և մյուս փոփոխություններով հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ներարկում ենք անում տնտեսության մեջ: Այսինքն՝ մոտ 50 մլրդ և ավելի գումար մենք ոչ թե հավաքագրում ենք պետական բյուջե, այլ թողնում ենք մարդկանց մոտ և շրջանառության մեջ, սա մեծ ներարկում է  տնտեսության մեջ, յուրաքանչյուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել այս 50 մլրդից իր չափաբաժինը ստանալու համար»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բողոքում են, թե պետական բյուջեի նախագծում աշխատավարձերի  բարձրացում  չկա, սակայն նույն եկամտահարկի իջեցումը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին արտոնագրային  վճարից ազատելուն.

«Խոսքը չի վերաբերում բոլոր տաքսիստներին, այլ անհատ տաքսու վարորդներին, նրանք որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, մարդիկ կարող են աշխատել, այդ գործունեությունն իրականացնել առանց վճար անելու, առանց լիցենզիայի:

Ի դեպ, տարբեր հաշվարկներով, այդ էլ է տարօրինակ, որ անհատ տաքսիստների իրական թիվը չգիտենք,  որ մոտավորապես 50 000 մարդ ունենք, ովքեր այս որոշման շահառու են դառնում: Եթե դնենք  չոր աշխատավարձի տրամաբանության մեջ, ստացվում է, որ նրանց աշխատավարձը Երևանում ավելացնում ենք՝ 12 000 դրամ, մարզերում՝ 8000 դրամ»:  

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ այդ ամենը տարօրինակ արձագանքի է արժանացել, շատերը ասում են, թե իրենք  ժողովրդին մեղադրում են ծուլության մեջ: «Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախկին քաղաքական համակարգին, որ աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը, որովհետև մարդուն ասել են՝ դու աղքատ ես:

Մեր քաղաքականությունը ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ խրախուսելուն, որ աշխատի, նպաստառուն պետք է լինի երեխան, ոչ թե երեխայի աշխատունակ հայրը»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси