Առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի. Փաշինյանը՝ հայրենադարձության մասին

Առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի. Փաշինյանը՝ հայրենադարձության մասին

13:36 | 13.11.2018 | Քաղաքականություն

Մի ժամանակ կար գաղափար, որ Հայաստան վերադարձող հայերի համար արտոնություններ սահմանենք, բայց ինչ ասենք այն մարդուն, որ ճամպրուկները կապել էր եւ ուզում էր գնալ. Ասում ենք՝ գնա մի տարի հետո կգաս, որ արտոնություններից օգտվե՞ս: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայրենադարձության խնդրին:

Նրա խոսքով, միայն սոցիալական խնդիրը չէ, որ մարդիկ արտագաղթում են. «Այստեղ կա արդարության խնդիր, օրինականության խնդիր, հնարավորությունների խնդիր, կա արժանապատվության խնդիր: «Մենք այսօր երաշխավորում ենք, որ որեւէ մեկը որեւէ ուրիշ մեկին ապօրինի ձեւով չի կարող ասել՝ աչքիդ վերեւն ունք կա: Մենք հաշվարկե՞լ ենք, թե արտագաղթին որքան է նպաստում օրինակ ճնշումների մեխանիզմը՝ սկսած թղային հեղինակություններով, վերջացրած իրավապահների կողմից իրականացվող ապօրինություններով, վերջացրած տնտեսական գործունեության հնարավորություններով: Մենք այդ բոլորը վերացնում ենք, հետեւաբար ներգաղթի կոնցեպտը հետեւյալն է. Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղն ապրելու համար»:

Փաշինյանը նկատեց, որ անշարժ գույքը գներն աճում են, որովհետեւ դրսում ապրող հայերը գալիս ու բնակարաններ են առնում, ներդրումներ են անում. «Մենք արդեն այսօր հայրենադարձությունը խթանում ենք: Հայրենադարձությունը խթանվում է ամեն օր: Մեր կուսակցությունը իր ստեղծման առաջին օրից արձանագրել է, որ Հայաստանը առաջիկա 20 տարում ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի եւ այդ քաղաքական ուղեգիծը մեզ համար գաղափարական նշանակություն ունի»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси