Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների մասին

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների մասին

13:18 | 13.11.2018 | Քաղաքականություն

Դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ,- գրում է Vestnik.am կայքը:

Մեր լսարանի իրազեկվածությունն ավելի բարձրացնելու նպատակով, մենք որոշեցինք ներկայացնել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կատարվել են խորհրդարանի որոշ անդամների կողմից: Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ վերջերս ներկայացրած օրինագծերը:

- «Կիբեռանվտանգության ոլորտում իրավական դաշտի կարգավորման մասին» կոնվենցիայի նախագիծ:

 -«Ընտանեկան օրենսգրքում»  լրացումներ կատարելու մասին օրենքը, բացառելով նույնասեռ ամուսնությունների գրանցման հնարավորությունը, ինչը ամբողջ հանրության համար մտահոգիչ թեմա է:

-«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելը հնարավորություն կընձեռնի համալսարանական ուսանողներին ու նրանց ծնողներին ուսման վարձի վճարումները կատարել ամսական՝ ստիպված չլինելով պարտք անել կամ շատ ծանր վարկեր վերցնել բանկերից:

-«Կենդանական աշխարհի մասին»  օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նոր դրույթներով արգելվում է անպաշտպան կենդանիների դաժան սպանությունը և առաջարկվում է նրանց տեղափոխումը կամ ստերիլիզացումը: 

-«Վարչական իրավախախտումների մասին» օրենքը բազմաթիվ հայ քաղաքացիներին ազատելու է Հայաստանի դատարաններում լրացուցիչ և չարդարացված տույժերի ու տուգանքների կիրառումից`ժամկետանց վարկերի գծով:

-«Թմրամիջոցների և դրանց բանաձևերի տարածման արգելքի վերաբերյալ» Քրեական օրենսգրքի փոփոխությունները: 

-Մեր ժողովրդի մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի նախագիծ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ երկրների տարածքում:  

-Ընտրական օրենսգրքում կատարված այն փոփոխությունները, որոնք արգելում են քվեարկության ժամանակ վերահսկողություն սահմանել քվեաթերթիկներով նշանառության, ծալովի և այլ գործողությունների վրա:

 -Ըստ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ տրանսպորտային միջոցների սեփականատերերն ազատվում են երրորդ անձանց կողմից կատարված խախտումների տուգանքներից:

Արտահերթ ընտրությունների նախաշեմին մենք ընթերցողներին կծանոթացնենք ԱԺ-ում պատգամավորների գործունեության և, առաջին հերթին, նրանց օրենսդրական նախաձեռնությունների հետ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси