Ուղիղ. Միկրոբիզնեսի համար կգործի եկամտահարկի այլ ռեժիմ. մինչև 3 աշխատող ունենալու պարագայում կհարկվի ոչ թե 23%-ով, այլ 5000 դրամի հաստատագրված վճարով. Ն. Փաշինյան

Ուղիղ. Միկրոբիզնեսի համար կգործի եկամտահարկի այլ ռեժիմ. մինչև 3 աշխատող ունենալու պարագայում կհարկվի ոչ թե 23%-ով, այլ 5000 դրամի հաստատագրված վճարով. Ն. Փաշինյան

12:57 | 13.11.2018 | Քաղաքականություն

2019 թ.-ի բյուջեն հիմնված է պարամետրերի վրա, որոնք մենք ստացել ենք որպես ժառանգություն: Ընթացիկ քաղաքական քննարկումների և որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի առնված չեն նախագծում, ինչը չի նշանակում, որ դրանք ցանկացած պահի չեն ներառվի: 

Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թ.-ի բյուջեի նախագծի քննարկմանը ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այնուամենայնիվ, մեր բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ: Մեր բյուջետային, ընդհանրապես տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Այս հարցը մեզ համար ունի խիստ կարևոր գաղափարական նշանակություն: Որպես հանրային փոփոխությունների կարևորագույն պայման՝ մենք համարում ենք անհատական ջանքը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում չեն կարող դրական փոփոխություններ տեղի ունենալ, եթե այդ փոփոխությունների հիմքում ընկած չէ անհատական ջանքը: «Մենք տնտեսական աճ ասելով նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի մեկտեղում, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ դա լինի ներառող: Սա նշանակում է, որ մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություններ՝ թե քաղաքական, թե տնտեսական»,- նշեց նա:

Քաղաքական մակարդակում, ըստ վարչապետի պաշտոնակատարի, այդ խնդիրը լուծված է, քանի որ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման և արտահանման արգելքներ. «Մեր կարևորագույն խնդիրը լինելու է հենց տնտեսական նախապայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունեության ցանկացած ձև լինի մատչելի բոլոր համար»:

Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունը քննարկում է միկրոբիզնեսն ամբողջությամբ հարկերից ազատելու հարցը: Նվազագույնը 20 մլն, առավելագույնը 24 մլն շրջանառության շեմը չգերազանցող բիզնեսները չեն վճարի որևէ հարկ: Վարչապետի պաշտոնակատարը համոզված է, որ այս քաղաքականությամբ հատկապես մարզերում կխրախուսվի տնտեսական գործունեությամբ զբաղվելը: 

«Շատ կարևոր է ընդգծել, որ միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի: Նրանք կհարկվեն ոչ թե 23 տոկոսով, այլ 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը»,- հայտնեց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси