Ռուսաստանի հատուկ ծառայություններն ադրբեջանցի լրագրողին կասկածում են լրտեսության համար

Ռուսաստանի հատուկ ծառայություններն ադրբեջանցի լրագրողին կասկածում են լրտեսության համար

12:45 | 13.11.2018 | Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը կասկածում է Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամըք Հասանովին օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար, ինչի պատճառով էլ լրագրողի մուտքը ՌԴ արգելվել է, գրում է ադրբեջանական haqqin.az կայքը:

Տեղեկությունը լրատվամիջոցին հայտնել է հենց Հասանովը, որը պատմել է, որ Ռուսաստան հերթական այցից հետո Բաքու վերադառնալիս ռուս-ադրբեջանական սահմանին նրան հայտնել են, որ ՌԴ ԱԴԾ-ն նամակ է հղել համապատասխան կառույցներին՝ հայտնելով իր անձի վերաբերյալ լրտեսության մասին առկա կասկածանքի մասին:

Հասանովի խոսքով՝ նա 8 տարի աշխատել է տարբեր ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցների հետ: 2016-2018 թվականներին եղել է լրատվական գործակալություններից մեկի սեփական թղթակիցը: 

Հայտնի է, որ սահմանային անցակետի աշխատակիցներն ուղեկցել են Հասանովին ադրբեջանական կողմ ու զգուշացրել, որ ՌԴ վերադառնալու դեպքում նրան շտապ կձերբակալեն:

Լրագրողը տեղի ունեցածը թյուրիմացություն է համարել ու նամակով դիմել ՌԴ ԱԴԾ ղեկավար, գեներալ Ալեքսանդր Բորտնիկովին: Պատասխան նամակում, Հասանովի խոսքով, ոչ մի հստակ բացատրություն չի տրվել, սակայն ՌԴ տարածք այլևս մտնել չկարողանալու մասին իր մտավախությունը հաստատվել է:

Ավելի ուշ իր ոչ պաշտոնական կապերի միջոցով լրագրողը կարողացել է պարզել, որ ԱԴԾ-ն կասկածում է իրեն արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապերի համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси