Դանակահարություն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում. դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

Դանակահարություն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում. դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

12:30 | 13.11.2018 | Պատահարներ

Նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ազդրերի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Գագիկ Ա.-ն:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում նկատել է մի քանի վիճաբանող անծանոթ քաղաքացիների և մոտենալով նրանց՝ քաշքշուկի ժամանակ ստացել է վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Գագիկ Ա.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 2002 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն, որը նույն օրը՝ ժամը 18.40-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси