Պաղեստինցի գրոհայինները սպառնացել են հրթիռակոծել Իսրայելի հարավը

Պաղեստինցի գրոհայինները սպառնացել են հրթիռակոծել Իսրայելի հարավը

12:15 | 13.11.2018 | Հասարակություն

Պաղեստինցի գրոհայինները սպառնացել են հրթիռակոծել Իսրայելի հարավում գտնվող ամենամեծ՝ Աշդոդ և Բեեր-Շևա քաղաքները, եթե Իսրայելը չդադարի հրթիռակոծել Գազայի հատվածում գտնվող «քաղաքացիական շենքերը»: Այդ մասին գրում է РИА Новости գործակալությունը:  

«Աշկելոն քաղաքի՝ կրակի տակ հայտնվելն իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից Գազայի հատվածում գտնվող քաղաքացիական շենքերի հրթիռակոծության պատասխանն էր: Եթե հակառակորդը շարունակի թիրախավորել շենքերը, հաջորդ թիրախն Աշդոդ և Բեեր-Շևա քաղաքներն են լինելու»,- ասված է ՀԱՄԱՍ շարժման մարտական թևի մամուլի քարտուղար Աբու Ուբեյդայի հայտարարության մեջ:  

Աշդոդ և Բեեր-Շևա քաղաքները գտնվում են Գազայից մեծ հեռավորության վրա, բնակչությունը գերազանցում է 200 հազարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինցի գրոհայինները Գազայի հատվածից հրթիռակոծել են Իսրայելի հարավային Սդերոտ և Օֆակիմ քաղաքները:

Ի պատասխան հրթիռակոծության՝ իսրայելական կողմը հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածում գտնվող պաղեստինցի գրոհայինների դիրքերին, ինչի հետևանքով մահացել է 2 պաղեստինցի, ևս 3 անձ ստացել է մարմնական վնասվածքներ:

Իսրայելի բանակը հրապարակել էր Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող օբյեկտներին ուղղված ավիահարվածների իրականացման տեսանյութը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси