2019-ին ակնկալվում է 241 միլիարդ դրամի վարկի ստացում. Ատոմ Ջանջուղազյան. Ուղիղ

2019-ին ակնկալվում է 241 միլիարդ դրամի վարկի ստացում. Ատոմ Ջանջուղազյան. Ուղիղ

12:00 | 13.11.2018 | Քաղաքականություն

Կանխատեսվում է, որ 2019 թ.-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 151,6 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:

Նա ասաց, որ ակնկալվում է 241 միլիարդ դրամի վարկի ստացում, 85 միլիարդ դրամի վարկի մարում: Իսկ պետական պարտքի սպասարկման գնահատականը, Ջանջուղազյանի փոխանցմամբ, 357 միլիարդ դրամ է:

«Պետական պարտք և ՀՆԱ հարաբերակցությունը կմնա նույն մակարդակին՝ 2,3 տոկոս: Իսկ պետական ծախսերի մեջ կշիռը 2019թ.-ին կկայունանա»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է ՀՆԱ-ին, ապա Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ՀՆԱ ճյուղային կառուցվածքը մշտապես եղել է մտահոգության առարկա: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ՀՆԱ-ում մեծ դերակատարություն ունեցել են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси