Վթարի ենթարկված՝ բալետի արտիստի վիճակը 1 շաբաթ է՝ ծայրահեղ ծանր է

Վթարի ենթարկված՝ բալետի արտիստի վիճակը 1 շաբաթ է՝ ծայրահեղ ծանր է

11:06 | 13.11.2018 | Հասարակություն

Երեւան–Աշտարակ ճանապարհին նոյեմբերի 6–ին վթարի ենթարկված՝ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը շարունակում է նույնը մնալ։

NEWS.am–ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 23–ամյա երիտասարդի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, որեւէ դրական փոփոխություն չկա։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси