Քալիֆորնիայում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 42-ի

Քալիֆորնիայում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 42-ի

10:55 | 13.11.2018 | Պատահարներ

Քալիֆորնիայում Camp բնական հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնեան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր նահանգի հյուսիսում եւ հարավաում 31 զոհի մասին:

«Այսօր հայտնաբերվել է եւս 13 մարմին…Նրանցից 10-ը՝ Պարադայս քաղաքում, եւս 3-ը՝  Քոնքոու շրջանում»,- հայտնել է Հոնեան:

Շերիֆի խոսքով՝ այս հրդեհը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենամահաբեր բնական հրդեհը:

Քալիֆորնիայի հյուսիսում Camp անտառային հրդեհը սկսվել է հինգշաբթի եւ նահանգի պատմության մեջ ամենակործանարարը դարձել: Կրակն ընդգրկել է 45 հազար հա տարածք եւ կործանել 6,47 հազար կառույցներ: Քալիֆորնիայի հարավում մոլեգնում են եւս երկու հրդեհներ՝ Woolsey-ն ընդգրկել է 33 հազար հա տարածք, Hill-ը տարածվել է 1,8 հազար հա տարածքում: Նահանգի հարավում ընդհանուր առմամբ ոչնչացել է 179 կառույց, եւս 57 հազար շենքերի վտանգ է սպառնում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси