Աբասը միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Գազայի հատվածի իրավիճակին

Աբասը միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Գազայի հատվածի իրավիճակին

10:45 | 13.11.2018 | Քաղաքականություն

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը համաշխարհային հանրությանը կոչ է արել միջամտել Գազայի հատվածի իրավիճակին եւ կասեցնել իսրայելական ագրեսիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աբասը դատապարտել է իսրայելական ագրեսիան՝ միաջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ միջամտել եւ այն կանգնեցնել, թույլ չտալ, որ տարածաշրջանը սահուն հայտնվի ավելի մեծ ավերածությունների եւ անկայունության մեջ:

Ավելի վաղ Աբասը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ զրույցում աջակցել էր Գազայի հատվածում զինադադար հաստատելու գաղափարը:

Գազայի հատվածի պաղեստինյան շարժումները նոյեմբերին հայտարարել էին բռնկվող սարքերով օդային գնդերի արձակումը դադարեցնելու եւ Իսրայելի սահմանին ակցիաները սահմանափակելու մասին՝ Եգիպտոսի խաղաղարար ջանքերին աջակցելու համար: Մաքոքային դիվանագիտությամբ գործելով՝ եգիպտացիները փորձում են օպերատիվորեն ի մի բերել հակամարտության ժամանակ առ ժամանակ սրացումները եւ թույլ չտալ, որ այն վերաճի լայնամասշտաբ զինված հակամարտության, նաեւ փորձում են համաձայնեցնել երկարաժամկետ կարգավորման նախագիծը: Այն նախատեսում է պաղեստինյան կողմի ագրեսիվ գործողությունների դադարեցում՝ անկլավի շրջափակման մեղմացման դիմաց:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси