Եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետևանքով է եղել այդ ամեն ինչը Դավիթ Տոնոյան

Եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետևանքով է եղել այդ ամեն ինչը Դավիթ Տոնոյան

17:41 | 12.11.2018 | Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Խնձորեսկի ճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահարին, որի հետևանքում 4 զինծառայող զոհվեց, այն նախ մեծ ողբերգություն համարեց բոլորի համար և իր ցավակցությունը հայտնեց:

Նա հայտնեց, որ մեքենաների ավտոպարկը փոփոխվում է` ըստ հնարավորությունների, մատակարարումների ժամկետների մեջ, և առաջնահերթությունը` անձնակազմի տեղափոխումները, ապահովման ծառայությունների ուշադրության կենտրոնում են:

«Ինչ է պատահել կոնկրետ, նախաքննության արդյունքում պարզ կլինի, ծառայողական քննությունը իրականացվում է արդեն վեցերորդ օրը, և այդ արդյունքների հիման վրա պաշտպանության նախարարն իրավասու է կազմակերպչական որոշումներ կայացնել: Ինձ համար արդեն տեսանելի է մոտավորապես` սկսած հրամանատարներից, իրենց տեղակալներից, տեխնիկական ապահովման խնդիրների համար պատասխանատուներից, բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական, քանի որ ես հայտարարել եմ, որ եղել է տեխնիկական խնդիր ևս, բայց պարտադիր չէ, որ տեխնիկական խնդիրը եղել է այն մեքենայի, որը որ շրջվել է: Այսինքն՝ եղել է վթարի ստեղծման ինչ-որ պայման, որի հետևանքով է եղել այդ ամեն ինչը»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նկատեց, որ հարցեր են առաջանում նաև, թե ինչու են ժամկետայինները վարում մեքենաները և նշեց. «Ժամկետային զինծառայողները, անցնելով համապատասխան պատրաստության, միգուցե ոչ պատշաճ մակարդակի, բայց նրանք բավականին փորձառու զինծառայողներ են եղել, պատրաստված, ընդ որում, լավագույններից մեկն է զոհվել»,-ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси