ԱԺ արտահերթ ընտրություններում ԼՀԿ ցուցակի երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է լինելու

ԱԺ արտահերթ ընտրություններում ԼՀԿ ցուցակի երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է լինելու

17:23 | 12.11.2018 | Քաղաքականություն

Առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը։

Ցուցակը գլխավորելու է կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

Ներկայացնում ենք Մանե Թանդիլյանի կենսագրական տվյալները.

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում:

1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:

2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

2016թ. ACCA անդամ է։

Աշխատել է. 2003-2004թթ․ որպես ֆինանսական վերլուծաբան «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում։

2004թ․ աշխատել է որպես հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004-2006թթ․ աշխատել է գլխավոր հաշվապահ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում։

2006-2008թթ․ որպես գլխավոր հաշվապահ «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։

2009-2017թթ․ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում։

2017թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։

2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահն է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси