Դատվածություն ունեցողները գրավատներում, վճարահաշվարկային կազմակեպություններում պաշտոն չեն զբաղեցնի

Դատվածություն ունեցողները գրավատներում, վճարահաշվարկային կազմակեպություններում պաշտոն չեն զբաղեցնի

16:46 | 12.11.2018 | Հասարակություն

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց համապատասխան օրենքի նոր նախագիծ:

Նախագծի համաձայն նախատեսված է բացառել դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցությունը կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը:

Նախագիծն ընդունվեց նոյեմբերի 12-ի ԱԺ հանձնաժողովի նիստում, այն երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ։ «Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՄԱՆԻՎԱԼ-ի (Եվրախորհրդի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնախումբ-խմբ.) կողմից երկրի գնահատման արդյունքում տրված հանձնարարականներով և ձեռք բերված պայմանավորվածություններով:

Կան որոշ դրույթներ, որոնք Բանկային գործունեության մասին օրենքով ամրագրված են, սակայն լիցենզավորված գործունեություն պահանջող սուբյեկտներում այդ պահանջը չկա: Հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս պետք է բացառվի օրենքով:

Սա միջազգային պրակտիկայում ընդունված հստակ դրույթ է փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության դեմ պայքարի օրենքներով: Մեզ մոտ, ըստ էության, ոչ բոլոր օրենքներում է այս դրույթը ապահովված:Առաջարկվող կարգավորման արդյունքում դատվածություն ունեցող անձինք չեն զբաղեցնի գրավատան, վճարահաշվարկային կազմակեպություններում ղեկավար պաշտոններ»,-նշեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ փոփոխությունները նպատակ ունեն ներդաշնակեցնել օրենսդրական դաշտը: Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում որևէ փոփոխություն չի առաջարկվել: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հանձնաժողովում միաձայն դրական եզրակացություն ստացան, և այն երկրորդ ընթերցման ռեժիմով պետք է ներկայացնեն լիագումար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси